Ալիևն այցով Արցախում է | Factor.TV

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով Արցախում է։ Հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում  Ալիևը մասնակցել է ամբողջությամբ վերանորոգված Մշակույթի կենտրոնի բացմանը։ Բացի այդ, նա մասնակցել է GP Safety LLC ընկերության ձեռնոցների արտադրական ձեռնարկության բացմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը եղել է նաև Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում, ծանոթացել ​​բնակելի տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին։

Նշվում է, որ գյուղում, ընդհանուր առմամբ, 50 տուն կա, որոնցից 13-ը, ըստ ադրբեջանական կողմի, բնակության համար պիտանելի չէ, 37-ը՝ մասամբ է պիտանի։ Առաջին փուլում արդեն վերականգնվել է 17 տուն, առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ևս 20-ը։

Հաղորդվում է, որ գյուղ տեղափոխվել 64 մարդ (14 ընտանիք)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment