Պուտինը հայտարարել է, որ վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու

Բաժանորդագրվել

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի գագաթնաժողովը երկրների առաջնորդների մակարդակով կկայանա մայիսի 29-ին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ կայացվելիք մի շարք կարևոր որոշումների մասին։

Այսօր նա բանակցություններ է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ։

Բանակցություններից հետո առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել Ռուսաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության հիմքերի վերաբերյալ և հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար։

«Վաղը միավորման գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն, որոնք ուղղված են մեր ինտեգրացիոն համագործակցության խորացմանը»,- ռուս-ղազախական բանակցություններից հետո ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է ԵԱՏՄ-ում Ղազախստանի հաջող նախագահությունն այս տարի։

Պուտինը պետական ​​այցով Ղազախստանում է մայիսի 27-29-ը։ Մայիսի 29-ին Աստանայում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը։

Leave a comment