ԵՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ղեկավարները ուրբաթ կքննարկեն ԵՏՄ-ում Հայաստանի հետագա  մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այդ հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսի մասին հարցին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով Ղազախստանում է մայիսի 27-ից 29-ը։ Աստանայում ուղեկցում է ավելի քան 30 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ինը դաշնային նախարարներ։ Նա նաև կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, թե Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից, քանի որ հստակ գիտակցում է անդամակցությունից ստացվող օգուտները։ Նա նաև բացառել էր Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment