Լրագրող Լալա Տեր-Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիսի 27-ին ժամը 17։00-18։45-ն ընկած հատվածում ձեռնարկվել է միջամտության ապօրինի փորձ, որի հետևանքով հարկադիր փակվել է Panorama.am լրատվական կայքը։
Մենք խստորեն դատապարտում ենք թվային հարթակի մեխանիզմների չարաշահման այս աղաղակող օրինակը և առցանց լրատվամիջոցների վրա ոչ թափանցիկ արտաքին ճնշումը։
Կարծում ենք, որ սա քաղաքական դրդապատճառներով հարձակում է panorama.am կայքի և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի դեմ։ Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: