Մեր երեխաները լավագույնին են արժանի .Խուդաթյա

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵՆ նախարարին տեղակալ Ավետիք Դարբինյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը։

Բնակավայրը վերջին 30 տարվա ընթացքում մանկապարտեզ չի ունեցել և այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների համար։

Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն և համայնքի համաֆինանսավորմամբ, ընդհանուր 180 մլն դրամ արժեքով։

Նախարարը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի բացման առիթով և ընդգծել, որ նախակրթարանները մեր կրթական օղակի ամենակարևոր բաղադրիչներից մեկն են, և հենց այդ պատճառով Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկապարտեզների շենքային պայմաններին, կահավորմանը և կառավարմանը։

«Մեր երեխաները լավագույնին են արժանի» -ասել է նա նախարարը։

Leave a comment