Պետք է լավացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց հույսը միայն այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու վրա չդնել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Պետք է մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռել։
Մի շատ հետաքրքիր հայտարարություն է արվել. Հայաստանը իրեն երաշխավոր է ընտրում իր համար վտանգ ներկայացնող երկրին։
Մենք պետք է պահենք Հայաստանի հայկականությունը, և մեր հիմնական քայլը այս պահին դա է՝ հայ ժողովրդի համար մեծ փոփոխություն բերող քայլը, որ զարգացնենք մեր երկիրը, փորձենք ապահովել այնպիսի միջավայր, որ մեր հայրենակիցները վերադառնան, բնակչությունը իրապես աճի»,-նշեց Կարապետյանը։
Հավելեց՝ վաղեմի հակառակորդներն ընկեր լինել չեն կարող։