ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թենեսի նահանգի Քլարկսվիլ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ իր ընտրողների հավատարմությունը բնութագրել է հետևյալ կերպ.
«Հիասքանչ է։ Ես կարող եմ ասել ամենահիմար բաները, և դուք կծափահարեք»։
Այս խոսքերը հավաքվածների շրջանում ծիծաղի և էլ ավելի մեծ ծափահարությունների ալիք են բարձրացրել։
Այնուհետև Թրամփը շարունակել է` նշելով, որ իրականում ինքը հիմարություններ չի ասում, այլ խոսում է այնպիսի հիմնարար արժեքների մասին, որոնք հասկանալի են յուրաքանչյուրին։