ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով ալյուր և պարարտանյութ է ուղարկվել

Քաղաքականություն

28.05.2026 | 11:51

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հերթական մատակարարումն է իրականացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ երկու վագոնով տեղափոխվել է 126 տոննա կարբամիդ պարարտանյութ, իսկ մեկ վագոնով՝ 67 տոննա ալյուր։

Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է արտահանվել  ավելի քան 28,000 տոննա հացահատիկ, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Տարանցմանը զուգահեռ՝ Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 10,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment