https://arm.sputniknews.ru/20260528/shnvorhapetakan-kusakcutjuny-kmiana-voreve-uzhi-parzabanum-e-varchapeti-teknatsun-102704762.html
Շնորհապետական կուսակցությունը կմիանա՞ որևէ ուժի. պարզաբանում է վարչապետի թեկնածուն
Շնորհապետական կուսակցությունը կմիանա՞ որևէ ուժի. պարզաբանում է վարչապետի թեկնածուն
Sputnik Արմենիա
Գուրգեն Սիմոնյանը վստահ է` իրենց քաղաքական ուժը մաքուր է և չապականված։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T12:04+0400
2026-05-28T12:04+0400
2026-05-28T12:10+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստանի շնորհապետական կուսակցություն
քարոզարշավ
հայաստան
գուրգեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102159297_0:0:1501:844_1920x0_80_0_0_8811abbef76210a4438fa746ca42a162.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը վստահեցնում է` իրենք որևէ ուժի հետ չեն միանալու։Ըստ նրա` իրենց քաղաքական ուժը մաքուր է և չապականված։ Սիմոնյանը քաղաքացիներին կոչ արեց դառնալ մեկ բռունցք և գնալ ընտրությունների` փոփոխություն իրականացնելու համար։Հարցին` իշխանության ձևավորումն իրենցից կախված լինելու դեպքում ինչ է պատրաստվում անել Շնորհապետական կուսակցությունը, Սիմոնյանը պնդեց` որևէ մեկին այնուամենայնիվ չեն միանա։Բացատրեց` ժողովուրդը իրենց է քվե տալու, չեն կարող նման քայլ անել, որովհետև այդպես կարձանագրեն իրենց քաղաքական վախճանը։Սիմոնյանի խոսքով` Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է 3 կարգավիճակի` և՛ արտախորհրդարանական ուժ լինելուն, և՛ խորհրդարան անցնելուն, և՛ հաղթանակի։Վստահեցրեց` եթե խորհրդարան անցնեն, միանշանակ, ընդդիմություն են լինելու։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102159297_64:0:1397:1000_1920x0_80_0_0_0d62e7f8d140e971643f5c84c904a437.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստանի շնորհապետական կուսակցություն, քարոզարշավ, հայաստան, գուրգեն սիմոնյան
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստանի շնորհապետական կուսակցություն, քարոզարշավ, հայաստան, գուրգեն սիմոնյան
Գուրգեն Սիմոնյանը վստահ է` իրենց քաղաքական ուժը մաքուր է և չապականված։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը վստահեցնում է` իրենք որևէ ուժի հետ չեն միանալու։
«ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանն ասված մեր խոսքը կուռ է լինելու։ Մենք իբրև այլընտրանքային ուժ, չենք միանալու ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ էլ նրանց արբանյակ, սպասարկող կուսակցություններին։ Անգամ ամենաանելանելի իրավիճակներում խենթերը հարթում են իրենց ճանապարհը»,– ասաց Սիմոնյանը։
Ըստ նրա` իրենց քաղաքական ուժը մաքուր է և չապականված։ Սիմոնյանը քաղաքացիներին կոչ արեց դառնալ մեկ բռունցք և գնալ ընտրությունների` փոփոխություն իրականացնելու համար։
Հարցին` իշխանության ձևավորումն իրենցից կախված լինելու դեպքում ինչ է պատրաստվում անել Շնորհապետական կուսակցությունը, Սիմոնյանը պնդեց` որևէ մեկին այնուամենայնիվ չեն միանա։
Բացատրեց` ժողովուրդը իրենց է քվե տալու, չեն կարող նման քայլ անել, որովհետև այդպես կարձանագրեն իրենց քաղաքական վախճանը։
Սիմոնյանի խոսքով` Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է 3 կարգավիճակի` և՛ արտախորհրդարանական ուժ լինելուն, և՛ խորհրդարան անցնելուն, և՛ հաղթանակի։
Վստահեցրեց` եթե խորհրդարան անցնեն, միանշանակ, ընդդիմություն են լինելու։