Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Թրամփի գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի միկրոբլոգում արձագանքել է իրեն սատարելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։

«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել էր, որ «Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»։

Leave a comment