ԻՀՊԿ-ի ուժերը հարձակվել են ամերիկյան բազայի վրա, որտեղից հարվածներ են հասցվել իրանական օբյեկտին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հարձակվել են ամերիկյան բազայի վրա, որտեղից հարվածներ են հասցվել Բանդար Աբբաս օդանավակայանի շրջակայքի վրա, հայտնել է Fars գործակալությունը։

ԻՀՊԿ հայտնել է, որ ամերիկյան ուժերը վաղ առավոտյան հարվածել են Բանդար Աբբաս օդանավակայանի ծայրամասում տեղակայված օբյեկտին, որին հաջորդել է ամերիկյան ավիաբազայի վրա հարձակումը։

Իրանական կողմը գործողությունները անվանել է «լուրջ նախազգուշացում» և հայտարարել, որ եթե հարձակումները շարունակվեն, պատասխանը կլինի «ավելի վճռական», և որ հետևանքների համար պատասխանատվությունը կկրի Միացյալ Նահանգները։

 

Leave a comment