https://arm.sputniknews.ru/20260528/ishkhanutjunnery-cinikabar-zvorahandes-en-bemadrum-serzh-sargsjann-ugherdz-e-hghel-102692255.html
Իշխանությունները ցինիկաբար զորահանդես են բեմադրում․ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել
Իշխանությունները ցինիկաբար զորահանդես են բեմադրում․ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահի բնութագրմամբ՝ սա անբարո քաղաքական հնարք է՝ առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի անմխիթար վիճակը և… 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T09:28+0400
2026-05-28T09:28+0400
2026-05-28T09:37+0400
ուղերձ
սերժ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38050404_0:0:1200:676_1920x0_80_0_0_6bab339caef9d439ad072d10b7261366.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը: Այս մասին նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 28-ի առիթով հղված ուղերձում։«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում»,- նշում է ՀՀ երրորդ նախագահը։Այս ամենը նա որակում է որպես անբարո քաղաքական հնարք՝ առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, ինչպես նաև մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։Սերժ Սարգսյանը շեշտել է, որ առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են։ Նա կոչ է արել քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին «ո՛չ» ասելու պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին, սկիզբ դնելու բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:«Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին»,- շեշտել է ՀՀ երրորդ նախագահը։Նա նաև շնորհավորել է հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ, երբ, ըստ նրա, ապացուցվեց մի ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38050404_81:0:1137:792_1920x0_80_0_0_044a6bdf621c641c7d120edbfbac09fa.jpg.webp
ուղերձ, սերժ սարգսյան
ուղերձ, սերժ սարգսյան
ՀՀ երրորդ նախագահի բնութագրմամբ՝ սա անբարո քաղաքական հնարք է՝ առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի անմխիթար վիճակը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդ անելու։
«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում»,- նշում է ՀՀ երրորդ նախագահը։
Այս ամենը նա որակում է որպես անբարո քաղաքական հնարք՝ առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, ինչպես նաև մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են։ Նա կոչ է արել քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին «ո՛չ» ասելու պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին, սկիզբ դնելու բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:
«Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին»,- շեշտել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա նաև շնորհավորել է հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ, երբ, ըստ նրա, ապացուցվեց մի ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։