Փաշինյանին սպառնում է Օրբանի ճակատագիրը, ժողովուրդը նրան կուղարկի Ալիևի մոտ. Խաչատրյան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եկավ այստեղ, լուծեց Հայաստանի հարավի օգտակար հանածոների խնդիրը, Փաշինյանին 40 րոպե էր պետք ՀՀ-ի հանքերը ԱՄՆ-ին տալու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ռուբիոն եկել էր օգտակար հանածոների և ճանապարհի վերահսկման հարցի համար, ձեռքի հետ էլ իշխանությանն ասաց՝ լավ տղերք են։ Նրա գալը օգուտ էր միայն Փաշինյանին, բայց նրան սպառնում է Օրբանի ճակատագիրը, ժողովուրդը կուղարկի նրան Ալիևի մոտ», – մեկնաբանեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ

Leave a comment