Ռուբիոն Թրամփին է ներկայացրել Հայաստան կատարած այցի արդյունքները
Մենք ականատես ենք լինում Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք, ըստ էության, երկար ժամանակ գտնվել են լճացած վիճակում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ներկայացնելով նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է հարաբերությունների ակտիվացում և դրական դինամիկա, ինչը թույլ է տալիս արձանագրել առաջընթաց տարբեր ուղղություններով։
«Այնպես որ, մենք լավ առաջընթաց ունենք նաև այստեղ»,- հավելել է Ռուբիոն՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։