Եռակողմ համաձայնագրերը նպաստում են Հարավային Կովկասում տրանսպորտային խնդիրների լուծմանը․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը մնում են արդիական և հնարավորություն են տալիս լուծել Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ սկսելով բանակցությունները ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Մենք համոզված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի մակարդակով համաձայնեցված բոլոր հիմքերը մնում են արդիական, առաջին հերթին՝ Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծման համար», – նշել է նա։

«Հայաստանը պետք է զգալիորեն օգտվի այս որոշումներից։ Պետք է վերացվեն ամբողջ տարածաշրջանի՝ որպես մեկ ամբողջության, բնականոն գործունեության բոլոր խոչընդոտները։ Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը «կանոնավոր կապի մեջ են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա կայացված որոշումների շրջանակներում»։

«Մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանի հետ կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու իրենց հետաքրքրության մասին», – հայտարարել է նա։

Leave a comment