Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի անօրինական միգրանտներ են ձերբակալվել

Քաղաքականություն

27.05.2026 | 20:48

Թուրքիայում Չանաքքալեի ափերի մոտ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները կալանել են մոտորանավակ, որը տեղափոխում էր անօրինական միգրանտների։ Նրանք փորձում էին Էգեյան ծովով հասնել Եվրոպա։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նավը հայտնաբերվել է Այվաջիքի շրջանին հարակից ջրերում  ռադիոլոկացիոն  համակարգի կողմից։ Առափյնա պահպանության ծառայության ստորաբաժանումները կանգնեցրել են նավակը։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ նավակում եղել է 31 մարդ՝ Աֆղանստանի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում 9 անչափահասներ են։

Նշվում է, որ անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո միգրանտները հանձնվել են համապատասխան պետական ​​մարմիններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment