Պուտինը և Տոկաևը իրենք կորոշեն՝ հայտարարություն տարածել Հայաստանի վերաբերյալ, թե ոչ. Պեսկով

Պուտինը և Տոկաևը իրենք կորոշեն՝ հայտարարություն տարածել Հայաստանի վերաբերյալ, թե ոչ։ Այս մասին ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Հիմա պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը, և նրանք կորոշեն։ Որովհետև այս թեման, անշուշտ, կլինի օրակարգում», – նշել է նա։

Նա կարծում է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և ԵՄ–ին անդամակցելու շուրջ քննարկումների աճը մեծապես կապված է նախընտրական քարոզարշավի հետ։ Իշխող ՔՊ–ն կարծում է, որ «եվրոպական կողմնորոշումը կգրավի ժողովրդին»։ Սակայն Պեսկովը կասկածում է, թե եվրոպացիները ապրանքների են սպասում ՀՀ–ից։

—00—ԼԱ

Leave a comment