Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը ու ըստ անհրաժեշտության կարձագանքի. ԱԳՆ


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։


«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», – այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:


Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ 


 

Դիտումների քանակ2

Leave a comment