«Ռոսիա» մոլի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել իրենց տաղավարները

Ակցիայի մասնակիցները բողոքում են զբաղեցրած տարածքից իրենց հանելու որոշման դեմ


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․«Ռոսիա» մոլի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել առևտրի կենտրոնի դիմաց։


Ակցիայի մասնակիցները բողոքում են զբաղեցրած տարածքից իրենց հանելու որոշման դեմ։


Նրանք հայտնում են, որ իրենց այլ տարածք է առաջարկվել, սակայն իրենք հրաժարվում են տեղափոխվել։


«Մենք ուզում ենք ընդամենը բարելավեն մեր պահանջները, ու մենք հետ վերադառնանք մեր աշխատանքին»,- նշել է մասնակիցներից մեկը։


Ակցիայի ընթացքում աշխատակիցները կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրվեն իրենց կամ հատկացվի խելամիտ ժամկետ առկա ապրանքները վաճառելու համար։


Նրանք խոստացել են վաղը նույնպես շարունակել ակցիան, եթե հարցը չկարգավորվի։


 


Leave a comment