ԱՄՆ–ից զենք մատակարարելու կետը նախընտրական օգնություն է Փաշինյանին. քաղաքագետ

https://arm.sputniknews.ru/20260527/amnic-zenq-matakararelu-kety-nakhyntrakan-ognutjun-e-pashinjanin-qaghaqaget-102665608.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102658718_161:0:1121:720_1920x0_80_0_0_0dbcb025603d1cafc2971187d528afc7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամն, զենք, մալեկ դուդակով, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ամն, զենք, մալեկ դուդակով, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Քաղաքագետը նշել է` լուրջ մատակարարումների հույս ունենալ պետք չէ մի շարք պատճառներով։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վաշինգտոնը ջանում է օգնել Հայաստանի իշխանությանը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի ամերիկագետ-քաղաքագետ Մալեկ Դուդակովը` մեկնաբանելով ամերիկյան զենքի վաճառքի մասին կետը, որը ամրագրված է երեկ Երևանում ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ։

Նրա խոսքով` փաստաթուղթն ամենևին էլ չի երաշխավորում ԱՄՆ-ից զենքի մեծածավալ վաճառք. դրա համար միայն Թրամփի վարչակազմի ցանկությունը քիչ է, անհրաժեշտ է նաև Կոնգրեսի հավանությունը։ Սակայն մատակարարումների խոստումները կարող են աշխատել որպես նախընտրական PR։ Այնուամենայնիվ, որոշ սահմանափակ մատակարարումներ կարող են լինել։

«Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում Հայաստանի որոշ լոբբիստներ կան։ Սակայն կան նաև շրջանակներ, որոնք բոլորովին հակված չեն համագործակցել Հայաստանի հետ։ Սա հատկապես վերաբերում է թուրքական լոբբիին, որը բավականին ակտիվ է Միացյալ Նահանգներում և կջանա արգելափակել նման նախաձեռնությունները», – հավելեց Դուդակովը։

Բացի այդ, հաշվի առնելով ԱՄՆ-ի սահմանափակ ռազմատեխնիկական հնարավորությունները և Իրանում դիմակայության ֆոնին նրա զինանոցների սպառումը, ակնհայտ է, որ Հայաստանն այն երկիրը չէ, որն այժմ առաջնահերթ կարգով առավել պահանջված և ժամանակակից զենք ստանալու հնարավորություն կունենա։

Երեկվա համաձայնագրում մասնավորապես ասվում է, որ երկու երկրներն էլ մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը, որն ուղղված է, սակայն չի սահմանափակվում, «Օտարերկրյա ռազմական վաճառքներ» ծրագրի միջոցով Հայաստանին ամերիկյան արտադրության պաշտպանական նշանակության արտադրանքի և օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաև հայկական զինված ուժերում հնարավոր ներդրումներին` մասնագիտական ռազմական կրթության ու վերապատրաստման դասընթացներին, ներառյալ՝ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրին, մասնակցելու միջոցով։

Հիշեցնենք` մայիսի 26-ին մոտ մեկ ժամով ՀՀ ժամանած Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը «Զվարթոցում» նախաստորագրեցին և ստորագրեցին մի շարք փաստաթղթեր և հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Այնուհետև Ռուբիոն մեկնեց Հայաստանից։

Leave a comment