Օվերչուկը բացառել է ՀՀ-ի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում

Sputnik Armenia. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառեց Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում։

➖Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին ասաց, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար։

➖Մենք, անշուշտ, գոհ չենք դրանից, և ձգտում ենք, որ մեր տնտեսական հարաբերություններում որոշակիություն լինի որքան հնարավոր է շուտ։ Երևանը շատ լավ գիտակցում է ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ առևտրի ծավալը։

➖Հայաստանն ակտիվորեն աշխատում է եվրոպական չափանիշներին և եվրոպական տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ։ Այս առումով առաջացող ռիսկերը կքննարկվեն Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment