«Գազպրոմին» է պետք հարցնել. Պեսկովը` Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի մասին

https://arm.sputniknews.ru/20260527/gazprvomin-e-petq-harcnel-peskvovy-hajastani-het-gazi-veraberjal-hamadzajnagri-masin-102660043.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_d89b97184bb1ca8da24fc4bc563e3f37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գազ, դմիտրի պեսկով, «գազպրոմ», ռուսաստան

հայաստան, գազ, դմիտրի պեսկով, «գազպրոմ», ռուսաստան

Բաժանորդագրվել

«Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստի անմաքս մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման իր ուղին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը հասցեագրել է «Գազպրոմ» ընկերությանը։

«Դա պետք է «Գազպրոմին» հարցնեք, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Այնտեղ արտոնյալ գին կա, կարող է ավելի բարձր կամ ցածր լինել, և այն կարող է վերանայվել, ու կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը։ Դա կորպորատիվ հարց է, պետք է դիմել «Գազպրոմին»», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապես քննարկվում է Հայաստան արտոնյալ գներով գազ մատակարարելու մասին համաձայնագիրը չեղարկելու հնարավորությունը։

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:

ՀՀ ՏԿԵՆ–ը այսօր հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։

Leave a comment