ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС-ը։
«Ինչքան ես գիտեմ, դա նախատեսված չէ, բայց, անշուշտ, կարող է լինել որևէ տեսակի ինտերակտիվ հանդիպում», – ասել է նա՝ պատասխանելով հանդիպման վերաբերյալ հարցին։
—00—ԼԱ