Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել

Բաժանորդագրվել

Տուժածները միջին ծանրության վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել, ինչի հետևանով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 08:30-ին ահազանգ է ստացել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։

Տուժածները միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Leave a comment