Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանական և ամերիկյան կողմերի միջև անուղղակի շփումները շարունակվում են՝ ТАСС-ին ասել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող 1-ին միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում։
«Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ անուղղակի շփումներին, այո՛, դրանք շարունակվում են», – ասել է նա։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող 1-ին միջազգային անվտանգության ֆորումը անցկացվում է մայիսի 26-29-ը՝ Մոսկվայի մարզում։