Դնեպրոպետրովսկի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Քաղաքականություն

27.05.2026 | 12:19

Ռուսական զորքերը մայիսի լույս 27-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 163 անօդաչու թռչող սարք, որոնցից 150-ը խոցվել է։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերը, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական զորքերը 20 անգամ հարձակվել են մարզի երկու շրջանների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, հրետանի և ավիառումբեր։

Նիկոպոլսկի շրջանում մեքենաներ են բռնկվել, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Սինելնիկովսկի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է մասնավոր տուն, 27-ամյա մի կին հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։ Տեղի ևս երկու բնակիչներ բժշկական օգնություն են ստացել տեղում։

Չեռնիգովի ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին հաղորդել է քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին։ Նշվում է, որ վնասվել է շրջանի ձեռնարկություններից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment