Ընտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստան»-ի 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե


«Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 կողմնակիցները Մասիս համայնքի Արբատ գյուղից տարվել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե։


Կոմիտեից «Լուրեր»-ին տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, կատարվում են վարութային գործողություններ։


Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտումների քանակ2

Leave a comment