Մայիսի 28-ին Սարդարապատում պաշտոնական միջոցառում չի անցկացվի

Factor TV-ի տեղեկություններով՝ վաղը՝ մայիսի 28-ին,  Հանրապետության օրը, Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական միջոցառումներ չեն անցկացվի, հետևաբար, նաև պաշտոնյաների այց չի նախատեսվում։

Վաղը պաշտոնական միջոցառումները կանցկացվեն Հանրապետության հրապարակում։ Արձակուրդում գտնվող և ակտիվ քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն ամեն օր քաղաքացիներին իրազեկում է Մայիսի 28-ի զորահանդեսի մասին և հորդորում գնալ Հանրապետության հրապարակ՝ տեսնելու բանակն ու զինտեխնիկան։

Զորահանդեսին ներկայացվելիք զինտեխնիկայի մի մասը արդեն տեղակայված է Երևանի փողոցներում, մյուս մասը՝ Հանրապետության հրապարակում։

Արփի Հակոբյան

Leave a comment