https://arm.sputniknews.ru/20260527/amnn-chi-miacel-mak-um-ukrainaji-iravitshaki-veraberjal-hajtararutjany-102652884.html
ԱՄՆ–ն չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը
ԱՄՆ–ն չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը
Sputnik Արմենիա
Հայտարարությանը միացել է 47 երկիր։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T12:20+0400
2026-05-27T12:20+0400
2026-05-27T12:21+0400
ամն
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/60/16306085_0:0:1601:901_1920x0_80_0_0_9c1af722b3f6c7fa74115a486a7ed840.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն չի միացել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կիևի հայտարարությանը, որը ՄԱԿ-ում ընթերցել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը հայտարարությունը հնչեցրել է երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։«Մենք լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի կոչ ենք անում, ինչպես նաև ընդգծում ենք կոնկրետ մարդասիրական միջոցների ձեռնարկման անհապաղ անհրաժեշտությունը», – հայտարարել է նա։Հայտարարությանը միացել է 47 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հունգարիան և Սլովակիան։ Հայտարարությանն աջակցել է նաև Եվրամիությունը` որպես միավորում։ Սակայն ԱՄՆ–ն չի ներառվել աջակցողների ցանկում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/60/16306085_71:0:1494:1067_1920x0_80_0_0_107293f3d8796c0b06c1df063830da82.jpg.webp
ամն, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ամն, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն չի միացել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կիևի հայտարարությանը, որը ՄԱԿ-ում ընթերցել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը հայտարարությունը հնչեցրել է երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
«Մենք լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի կոչ ենք անում, ինչպես նաև ընդգծում ենք կոնկրետ մարդասիրական միջոցների ձեռնարկման անհապաղ անհրաժեշտությունը», – հայտարարել է նա։
Հայտարարությանը միացել է 47 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան, Հունգարիան և Սլովակիան։ Հայտարարությանն աջակցել է նաև Եվրամիությունը` որպես միավորում։ Սակայն ԱՄՆ–ն չի ներառվել աջակցողների ցանկում։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։