Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է Սամվել Կարապետյանին

Բաժանորդագրվել

Փաշինյանը հայտարարել է, որ Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ–ն։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

«Նա պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի` գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը, առավել ևս՝ հիմա»,– հայտարարել է Փաշինյանը ֆեյսբուքյան էջում։

Նա սպառնացել է, որ Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ-ն, քանի որ, ըստ Փաշինյանի, գտնվելու է քրեակատարողական հիմնարկում լրտեսության և փողերի լվացման հոդվածներով։

Նիկոլ Փաշինյանը ևս մի հայց է պատրաստվում ներկայացնել Սամվել Կարապետյանի դեմ

Leave a comment