Իսրայելի ՊԲ-ն հաստատել է «Համասի» նոր ռազմական թևի առաջնորդի uպանությունը

Իսրայելի բանակը հայտարարել է պաղեստինյան «​​ՀԱՄԱՍ» կազմակերպության զինյալ թևի նոր առաջնորդ Մոհամմեդ Օդեհի սպանության մասին։

Նա սպանվել է նախորդ օրը Գազայի հատվածի հյուսիսում թիրախային հարվածի ժամանակ։ Օդեհը մոտ երկու շաբաթ ղեկավարել է «Համաս»-ի ռազմական թևը, այն բանից հետո, երբ մեկ այլ թիրախային հարվածի հետևանքով սպանվել է կազմակերպության նախկին ռազմական առաջնորդ Իզզադին ալ-Հադդադը։

Մինչ այդ Օդեհը ղեկավարել է «Համասի» հետախուզական շտաբը։ Այս պաշտոնում նա պլանավորել ու համակարգել է զինված արմատականների ներխուժումը Իսրայել Գազայի հատվածից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։

Leave a comment