Կալուգացի օլիգարխը տասնամյակով չի հեռանալու ՀՀ-ից. նա պիտի նստի որպես լրտես, հոսանքի գող, փող լվացող․ Փաշինյան

Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից հոսանքի գողության, այլ նաև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։

Այս մասին սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․

«Չի ստացվի այդ լրտեսական գործունեությունը։ Առավելևս հիմա, կալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ ՀՀ-ից։ Նա պիտի գտնվի ՔԿՀ-ում որպես լրտես, որպես հոսանքի գող, որպես փող լվացող»։

Leave a comment