Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է դաշնակցի՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
«Մենք ելնում ենք նրանից, որ վերջին տարիներին բարձրագույն, քաղաքական և խորհրդարանական մակարդակներում մեր շփումները զարգացել են կայուն և շատ ինտենսիվ։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան դժվար է իրավիճակը Հարավային Կովկասում», – ասել է ՌԴ արտգործնախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Երևանը մնում է Մոսկվայի գործընկերը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև երկկողմ կապերը հիմնված են քաղաքականության, տնտեսության և մարդասիրական ոլորտներում երկարատև համագործակցության վրա։