Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են

https://arm.sputniknews.ru/20260527/gjumru-qaghaqapet-vardan-ghukasjani-vordun-krkin-kalanavvorel-en–102642070.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96055832_81:0:774:520_1920x0_80_0_0_8de2ca58ceca2b07fa9c2c13f39834d9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյումրի, դատարան, սպարտակ ղուկասյան, կալանք

հայաստան, գյումրի, դատարան, սպարտակ ղուկասյան, կալանք

Բաժանորդագրվել

Դատական նիստն անցկացվել է առանց պաշտպանների մասնակցության:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, կրկին կալանավորել են։ Այս մասին հայտնում է 5-րդ ալիքը։

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Առաջին ատյանի դատարանը երեկ կալանավորելու որոշում է կայացրել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:

Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հեռուստաընկերությանը հայտնել է, որ դատական նիստն անցկացվել է առանց պաշտպանների մասնակցության:

«Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- ասել է նա

Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին: Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Նախաքննական մարմինը հայհոյանքներ էր գտել այս նախադասությունում։

Leave a comment