ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է, թուրքական վիլայեթացումը…
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է. «Վարչապետը, Հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»:
Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՞…
Արցախում էթնիկ զտումը չքննադատելը…
ՀՀ Անկախության հռչակագիրը մերժելը՞։
ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպացիա՞ն։
Արարատի խորհրդից հրաժարվելը՞։
Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը՞։
Գորիս – Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջելը՞։
Թե՞ դեպի թուրքական վիլայեթացում գնալը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: