ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 22:13

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքել է ընդդիմության շրջանառած այն թեզերը, թե իշխանությունների վերարտադրման դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են վերաբնակեցվելու Հայաստանում։

«300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անմտություն է: Մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում. կամ կրկնողն ուղղակի տարրական ուղեղի բջիջների մակարդակով չի հասկանում… կամ երկրորդը սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ որ չկա՝ փորձելով մանիպուլացնել հասարակության համար ցավոտ կետերը»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում քանի՞ ադրբեջանցու բնակեցման կամ վերադարձի մասին է խոսք գնում բանակցություններում, Միրզոյանը կարճ արձագանքեց՝ «Ոչ մի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment