ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Իսրայելի բանակը Գազայում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր առաջնորդին՝ Մուհամմեդ Օդեին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է Մուհամմեդ Օդեին՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր առաջնորդին և հոկտեմբերի 7-ի կոտորածի կազմակերպիչներից մեկին», — ասել է նա։
Գերատեսչության տվյալներով՝ Օդեն «հոկտեմբերի 7-ի կոտորածի ժամանակ զբաղեցնում էր ՀԱՄԱՍ-ի հետախուզության ղեկավարի պաշտոնը և մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել էր Իզզեդդին ալ-Հադդադի փոխարեն, որը մոտ երկու շաբաթ առաջ վերացվել էր Գազայի հատվածի վրա ՑԱԽԱԼ-ի հարձակման հետևանքով»։
«Օդեն պատասխանատվություն է կրում բազմաթիվ իսրայելցի քաղաքացիների և զինվորների սպանությունների, առևանգումների և վիրավորումների համար», — նշել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։