ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 26-ին Կապանում կայացած «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 26-ին, Կապանի Մշակույթի կենտրոնի հարակից տարածքում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:20-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 830 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: