ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Ռուսաստանը կարող է վերցնել Իրանի հարստացված ուրանը, եթե Թեհրանը դիմի նման խնդրանքով և դա դառնա Վաշինգտոնի հետ նրա գործարքի մի մասը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Եթե Իրանը մեզ խնդրի այդ նյութը տեղափոխել Ռուսաստան, և եթե դա լինի գործարքի մի մասը, ապա ինչո՞ւ ոչ», — ասել է Նեբենզյան ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ առայժմ կողմերը դեռ չեն հասել այդ փուլին։