Պաշտպանները միջնորդել են դադարեցնել Սամվել Կարապետյանի քրհետապնդումը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել, հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։

Միջնորդությունը ներկայացրել է Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը՝ մայիսի 26-ին կայացած դատական նիստին։

Պաշտպանները միջնորդել են նաև Կարապետյանին վերաբերող մեղադրական եզրակացության մեջ կցել նաև Կարապետյանի` բարեգործական առաքելության մասին փաստաթղթերը և ստացած տարբեր շքանշանները, պատվոգրերը։ Պաշտպանական խումբը նշել է, որ այս պահին նշված են միայն նրան առնչվող փաստական տվյալները։

Կարապետյանի գործով դատական նիստը հետագձվել է, այն կշարունակվի հունիսի 2-ին՝ 16:00-ին։ լ Նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմից փաստաբան Դավիթ Կարապետյանն այլ դատական նիստով ծանրաբեռնվածություն ուներ, ինչի մասին նախորդ նիստի ժամանակ տեղեկացրել էր դատարանին:

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։

Leave a comment