Արագածոտնի Թեմից հայտարարություն են արել. «Սիրելինե՛ր, մայիսի 29-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունն ու աղոթքը:
Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:
Արագածոտնի ԹեմՀասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Չքնաղ»: