ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ

 

 

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

Նա ընդգծել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովից հետո համատեղ աշխատել են հարաբերությունները վերականգնելու համար։

Նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք շարունակում ենք խորացնել մեր գործընկերությունը տարածաշրջանային կապի, տնտեսական հարաբերությունների և անվտանգության ոլորտում համագործակցության հարցում, և մենք անհամբեր սպասում ենք այս ոլորտներում և դրանից դուրս շարունակական համագործակցությանը»:

ԱՄՆ նախագահը նամակում նաև նշել է, որ երկու կողմերն էլ անհամբեր սպասում են իրենց ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը առաջիկա տարիներին և տասնամյակներում։

Leave a comment