Քոչարյանն ազատության մեջ կմնա՞, թե՞ պատիժ կկրի «Մարտի 1»-ի ոճրագործության համար, դուք եք որոշելու, ժողովո՛ւրդ

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր բանը, որ փոխվել է, և ես համոզված եմ, որ փոխվել է անշրջելիորեն, այն է, որ իրենք այլևս չեն որոշում, թե դուք ինչ անեք, դուք եք որոշում, թե իրենք ինչ անեն»։

Այս մասին Կոտայքում քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության որոշ դերակատարներին։

«Այլևս ձեր ճակատագիրը կախված չէ իրենց քմահաճույքից, իրենց ճակատագիրն է կախված ձեր քմահաճույքից, նրանցից յուրաքանչյուրի։

Այս ընտրություններում որոշվում է, չնայած դա քաղաքական հարց չէ, իրավական հարց է, բայց իրավունքը բխում է ժողովրդից, այս ընտրություններում, օրինակ, որոշվում է՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակելո՞ւ է մնալ անպատիժ, թե՞ չի շարունակելու մնալ անպատիժ, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալո՞ւ է, թե՞ ի վերջո պատիժ է կրելու «Մարտի 1»-ի ոճրագործության համար, դա դուք եք որոշելու»,- շեշտել է վարչապետը։

Leave a comment