«Իշխանությունը PR-ի բազմաթիվ գործիքներ ունի՝ թոշակների բարձրացումից մինչև հազարավոր մարդկանց պարգևավճարներ բաժանելը։ Ու այս շքերթն էլ են փորձելու ժողովրդին ներկայացնել որպես սեփական ձեռքբերում»,- ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Հայաստանում անցկացվելիք զինվորական շքերթին։
Իր համոզմամբ՝ Հայաստանին ոչ թե զինվորական շքերթ է պետք, այլ զորավարժություններ, որոնք արդեն տևական ժամանակ է՝ չեն անցկացվում․ «Մեզ զորավարժություններ են պետք, որպեսզի այն զենքը, որը ցույց են տալիս շքերթին, զինծառայողները կարողանան կիրառել գործնականում։ Հարևան Ադրբեջանը նախկինում բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել։ Իսկ Հայաստանը քանի՞ անգամ է զորավարժություն արել։ Դա հրապարակային տեղեկատվություն է, վերցրեք, նայեք։ Մեզ վարժանքներ են պետք, ոչ թե շքերթ»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր ԱԱԾ շենքի և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մոտ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Գրիգորյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: