Այս խնդիրները եղել են մշտապես, սեզոնը բացվեց բանջարեղենի ՌԴ արտահանման հետ կապված խնդիր է լինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 19:56

Արևմուտքի հետ Հայաստանի գործակցության ֆոնին դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի և ալկոհոլային խմիչքների արտահանման խնդիրներին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հորդորել է տնտեսական այս բարդությունները չկապել միայն աշխարհաքաղաքական զարգացումների կամ «պրոարևմտյան կուրսի» հետ՝ հիշեցնելով, որ նմանատիպ խնդիրներ եղել են միշտ։

Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը չի ցանկանում լարել հարաբերությունները Մոսկվայի հետ.
«Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում՝ քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ բազմակողմ հարթակներում»։

Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում այլընտրանքային շուկաներ գտնելն օրակարգային է թե՛ պետության, թե՛ բիզնեսի համար. «Մենք պետք է նաև տնտեսական դիվերսիֆիկացիա, բազմազանեցում ունենանք… Որևէ երկրի համար մշտապես և միանշանակ օգտակար է ունենալ բազմազան և՛ մատակարարման, և՛ սպառման աղբյուրներ։ Սա այնքան աքսիոմատիկ ճշմարտություն է: …Այո՛, դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է, և մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment