Ընդդիմությունը հաշվարկել է՝ ընտրակաշառք կբաժանեն, ինչքան կբռնվեն՝ կբռնվեն, ինչքան չէ` քյար է. Փաշինյան

Այսօր Արզնիում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի սցենարը փոփոխվել է:

«Սպառազինությունը զորքով հանրապետության հրապարակով պիտի դուրս գար ու հեռանար, բայց Էրեբունի վարչական շրջանում, երբ խոսում էի մի քաղաքացու հետ, ասում էր՝ բանակը քայքայվեց, բանակ չունենք, ասացի՝ զորահանդես է լինելու, կգաք` կտեսնեք: Ասաց՝ հեսա մուլյաժները, մակետները տեսախցիկների դեմով կվազացնեք, կտանեք: Դրանից հետո որոշեցի, որ սպառազինությունը հրապարակում անցնելուց հետո ոչ թե պետք է հեռանա, այլ պետք է մնա Տիգրան Մեծի պողոտայում մինչեւ կեսգիշեր»,- ասաց Փաշինյանը:

Հետո կրկին անդրադարձավ ընդդիմությանն ու ասաց, թե ընդդիմությունը քննադատում է՝ ասելով, թե իշխանությունը զորք է բերում, որովհետեւ հետընտրական գործընթաց է լինելու.

«Հայաստանում չի կարող հետընտրական պրոցես լինել, որովհետեւ այնտեղ է լինում հետընտրական պրոցես, որտեղ ընտրություն են կեղծում: Հայաստանում ընտրություն չեն կեղծում, եթե ընտրությունները կեղծելու փորձ կա, դա ընդդիմությունն է անում, ընտրակաշառք են բաժանում ու բռնվում: Հասկանում եմ իրենց հաշվարկն ուրիշ բան է , որոշել են ընտրակաշառք բաժանելու փորձ անեն, ինչքան կբռնվեն՝ կբռնվեն, ինչքան չեն բռնվի՝ քյար է: Ես առաջարկում եմ ծափահարել այն մարմիններին, որոնք ջարդում են ընտրակաշառքի շղթաները»,- ասաց Փաշինյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment