ԱՊՀ–ում չեն կարող անտեսել Երևանի դիրքորոշումը, որը հայտարարել է եվրաինտեգրման ծրագրերի մասին, և Հայաստանում Ուկրաինայի հարցով անցկացված ԵՄ գագաթնաժողովը։ Այս հայտարարությունն արել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Միևնույն ժամանակ Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից», – ասել է նա «ԱՊՀ–ն 35 տարեկան է. արդյունքներ, խնդիրներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Լեբեդևը նաև նշել է` ԱՊՀ-ն այսօր խորապես ինտեգրված միավորում է, որը կարող է համատեղել պետությունների ընդհանուր շահերն ու ազգային առաջնահերթությունները, ուստի անհրաժեշտ է ամբողջությամբ գործի դնել միավորման հսկայական ինտեգրացիոն ներուժը։
Sputnik Արմենիա