Չլուծվող խնդիր աշխարհում չկա, հարկավոր է զբաղվել, դիմել: Այո՛, պետք է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյին էլ դիմել, Վլադիմիր Վլադիմիրովիչին էլ դիմել, Թրամփին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով գերիների մասին:
«Ամենակարևորն իմացեք՝ հնարավորություն դեպքում մեկ ամիս չի կարող տևել, որ իրենք այնտեղ մնան, եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի: Պետք է մոտեցում, պետք է ծանոթություն, պետք է բանակցություն, չլուծվող խնդիր չկա»,-նշել է նա: