«Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նա դիմել է փախուստի

Հասարակություն

26.05.2026 | 16:49

Factor TV-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ, որը դիմել է փախուստի և թաքնվում է վարույթն իրականացնողից։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մանրամասների համար Factor TV-ն դիմեց իրավապահ կառույցին. Կոմիտեից միայն հաստատեցին տեղեկությունը՝ այս պահին այլ մանրամասներ չհայտնելով։

Ռոզա Վարդանյան

Leave a comment