MLS-ի չեմպիոն «Ինտեր Մայամին» տեղեկություն է հայտնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վնասվածքի վերաբերյալ։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ վնասվածք էր ստացել «Ֆիլադելֆիայի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղում ու փոխարինվել 73-րդ րոպեին։
«Երկուշաբթի անցկացված լրացուցիչ բժշկական հետազոտություններից հետո նախնական ախտորոշումը ցույց է տալիս ձախ ազդրի մկանների գերհոգնածություն։
Ֆիզիկական ակտիվությանը վերադառնալը կախված կլինի նրա կլինիկական և ֆունկցիոնալ առաջընթացից»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Արգենտինայի հավաքականը պատրաստվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ ԱԱ-2026-ում արգենտինացիներն առաջին հանդիպումն անցկացնելու են հունիսի 17-ին՝ մրցելով Ալժիրի հավաքականի հետ։ J խմբում են ընդգրկված նաև Ավստրիայի ու Հորդանանի հավաքականները։